Այսօր Չեխիայում կայանում է նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը։
Հոկտենբերի 10-ին, խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, նախագահ Միլոշ Զեմանը հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում, որտեղ անցկացրեց երեք շաբաթից ավելի։ Բժիշկներին նա արագելել էր հրապարակել իր ախտորոշումը, և սենատորները որոշել էին հայտարարել, որ նա ընդունակ չէ կատարելու նախագահի պարտականությունները։
Սակայն հինգշաբթի օրը Զեմանին տեղափոխել են սովորական հիվանդասենյակ, և նա առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է իրադրությունը երկրում։
Զեմանն ասել է, որ իրեն լավ է զգում և մտադիր է մնալու նախագահի պաշտոնում մինչև 2023 թ․, երբ ավարտվում է իր հերթական ժամկետը, նա նաև ասել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս նոր վարչապետ նշանակել և ոչ մի խնդիր չի տեսնում այդ պաշտոնում ընդդիմության առաջնորդ Պետեր Ֆիալային նշանակելու հարցում։
Փոխանցում է BBC-ն։
