‘
«Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը, ով Տիբո Կուրտուայի` թիմ վերադարձից հետո գրեթե խաղաժամանակ չի ստանում, անդրադարձել է այդ իրավիճակին:
«Ես դեռ տեղյակ չեմ ակումբի մտադրությունների մասին, բայց, կարծես, ղեկավարությանը դուր է գալիս ինձ և Տիբո Կուրտուայի հետ համատեղ աշխատելու գաղափարը: Նման իրավիճակն ընդունելի է միայն այս մրցաշրջանում, չեմ ցանկանում անցկացնել ևս մեկ նման մրցաշրջան:
Թեմայի վերաբերյալ ապատեղեկատվություն կտարածեն, ուստի վերջնական որոշում կկայացնեմ ամռանը: Կարևոր է ակումբի ղեկավարության, մարզչի հետ բանակցելը, համագործակցության բոլոր առավելությունները և թերությունները հասկանալը: Տեսնենք, թե որ որոշումն առավել արդյունավետ կլինի»,-Չեխի խոսքը մեջբերված է «Idnes»-ից:
‘