Չեմպիոնների լիգայի ֆավորիտը «Ռեալն» է․ Թերի

235

Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին»:

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Շվեյցարիայում կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի այս փուլում մադրիդյան ակումբը կխաղա «Լայպցիգի» հետ։

«Իմ կարծիքով՝ ֆավորիտը Մադրիդի «Ռեալն» է։ Ես կասկած չունեմ։ Ես տպավորված եմ նրանց խաղով: Մադրիդյան թիմը մնում է ֆավորիտ, թեև ճանապարհը հեշտ չի լինի, հաշվի առնելով, որ նրանց մրցակիցը «Լայպցիգն» է։

Անչելոտին տակտիկապես ճկուն մարզիչ է։ Նա դա ցույց է տալիս մրցաշրջանից մրցաշրջան»,- ասել է «Չելսիի» նախկին պաշտպանը։

Նախորդ հոդվածըՍուարես. Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ սխալ էր
Հաջորդ հոդվածըՉԼ․ Հայտնի են փլեյ–օֆֆի զույգերը