Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

451

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումների արդյունքում հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդների քառյակը։

Թեկնածուներն են Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, իտալական «Ինտերի» սլովակ պաշտպան Միլան Շկրինյարը, մոլդովական «Շերիֆի» հույն դարպասապահ Յորգոս Աթանասիադիսը եւ պորտուգալական «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։

 Հաղթողը քվեարկության արդյունքում հայտնի կդառնա հոկտեմբերի 1-ին։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Բավարիայի», «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակները, «Բարսելոնայի» ձախողումը, օրվա արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակը» վերադառնում է