Չեմպիոնների լիգա․ Ռոբերտ Լեւանդովսկին՝ շաբաթվա լավագույն խաղացող

152

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Քվեարկությունն անցկացվել է ՈւԵՖԱ-ի կայքում։

34-ամյա լեհ ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում (5:1)։

Երկրորդ տեղում է Կիլիան Մբապեն (ՊՍԺ), երրորդ տեղում՝ Պյոտր Զելինսկին («Նապոլի), չորրորդ տեղում՝ Լերոյ Սանեն («Բավարիա»)։

ՊՍԺ-ն Մբապեի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին», Զելինսկին երկու գոլ էր խփել անգլիական «Լիվերպուլին», «Նապոլին» հաղթել էր 4:1 հաշվով, Սանեն մեկ գոլ էր խփել Միլանի «Ինտերին», «Բավարիան» հաղթել էր 2:0 հաշվով։

Նախորդ հոդվածը«Ինտերի» եւ ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Տիագո Մոտան կգլխավորի «Բոլոնիան»
Հաջորդ հոդվածըSinquefield Cup. Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին