‘«Չեմպիոնների լիգա». «Բավարիան» անպարտելի չէ (Տեսանյութ)’

766

Չեմպիոնների լիգայի վերջին խաղային օրը պարզվեցին «փլեյ-օֆֆ» փուլի 7 մասնակիցների անունները՝ 8-ի փոխարեն: Պատճառը Ստամբուլում տեղացած կարկուտն էր, որի հետևանքով «Գալաթասարայ» — «Յուվենտուս» հանդիպումը հետաձգվեց և կշարունակվի այսօր, ժամը 17:00-ին:

A Խումբ

«Մանչեստեր Յունայթեդ» — «Շախտյոր» 1-0

«Ռեալ Սոսյեդադ» — «Բայեր 04» 0-1

Խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում որևէ խնդիր չունեցող ՄՅՈՒ-ն «Պրեմիեր լիգայի» վերջին տուրերում անհաջողություններից հետո պարզապես «որոշեց» սպասվածից լուրջ տրամադրվել «Շախտյորի» դեմ խաղին: Ֆիլ Ջոնսի գոլը մանչեսթերցիներն բերեց 3 միավոր և 1 մլն $, բայց այն երևի թե որևէ կերպ չիջեցրեց Մոյեսի վրա ճնշումը:  Ջոնսի գոլը ավելի մեծ նշանակություն ունեցավ Լևերկուզենի «Բայերի» համար, որն այդ պահին արդեն մեկ գնդակի առավելություն ուներ Սան Սեբաստյանում: Սեմի Հյուպյայի թիմը գրավեց խմբի երկրորդ հորիզոնականը, իսկ «Շախտյորի»՝ խմբային փուլը չհաղթահարելուց հետո ՉԼ-ի այս խաղարկությունը հավակնում է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համար դառնալ ամենաանհաջողը: Իրավիճակը կարող է փրկել միայն «Զենիթը»:

B Խումբ

«Գալաթասարայ» — «Յուվենտուս» (0-0 30-րդ րոպե) հետաձգվել է

«Կոպենհագեն» — «Ռեալ Մադրիդ» 0-1

B խմբում սպասվում էր գրեթե «փլեյ-օֆֆյան» հանդիպում՝ «Գալաթասարայ» — «Յուվենտուս», որը հետաձգվեց ձնախառն կարկուտի պատճառով: Մինչ 30-րդ րոպեն հանդիպումը հավասար տեսք ուներ, որտեղ միակ լուրջ գոլային պահը ստեղծեցին Յուվեի ֆուտբոլիստները:

Խմբի երկրորդ խաղում Անչելոտտիի  «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը ՉԼ-ի խմբային փուլում հաղթանակ տարավ «Կոպենհագենի» նկատմամբ: Գոլերի հեղինակներ դարձան մադրիդցիների կենտրոնում առաջատարի դեր ստանձնած Լուկա Մոդրիչն ու վնասվածքից վերադաձած Կրիշտիանո Ռոնալդուն, ով հետագայում վրիպեց 11 մետրանոցից՝ փորձելով այն իրացնել Պանենկայի ոճով:

C Խումբ

«Բենֆիկա» — ՊՍԺ 2-1

«Օլիմպիակոս» — «Անդերլեխտ» 3-1

Առանց Իբրահիմովիչի, Վերատտիի, Տյագո Սիլվայի ՊՍԺ-ն, միևնույն է ,կարողացավ հավասար պայքար մղել «Բենֆիկայի» դեմ խաղում: Կավանիի գոլից հետո Բլանի թիմը չկարողացավ հաշվի մեջ առավելությունը պահպանել մինչև խաղավարտից առաջ, իսկ երկրորդ խաղակեսում «արծիվները» կարողացան 3 միավոր նվաճել, ինչն այդպես էլ իրավիճակ չփոխեց, քանի որ «Օլիմպիակոսը» 3-1 հաշվով հաղթանակ տարավ 8 հոգով մնացած «Անդերլեխտի» նկատմամբ և վերածվեց այլ խմբերում առաջին տեղ գրաված թիմերի համար «փլեյ -օֆֆի» ամենացանկալի մրցակիցներից մեկը: Աթենքում Միտրոգլուի բացակայության պայմաններում գոլահարի պարտականությունները ստանձնեց Խավիեր Սավիոլան, 32-ամյա արգենտինացին դարձավ «դուբլի» հեղինակ:

D Խումբ

«Բավարիա» — «Մանչեստեր Սիթի» 2-3

«Վիկտորիա Պլզեն» — ԲԿՄԱ 2-1

«Բավարիա» — «Մանչեստեր Սիթի» խաղին շատերը ի սկզբանե վերաբերվում էին որպես ընկերական և որևէ կերպ այն չէին ընկալում որպես խաղ՝ D խմբի առաջին տեղի համար, հատկապես՝ «Բավարիայի» փայլուն մեկնարկից հետո, երբ 12-րդ րոպեին հաշիվն արդեն 2-0 էր, և սկսում էր թվալ, որ մյունխենցիները «Սիթիի» հետ կարող են վարվել այնպես, ինչպես «Վերդերի» կամ «Բայերի» դեմ: Բայց դեռևս առաջին խաղակեսում Դավիդ Սիլվան «քաղաքայիններին» վերադարձրեց խաղի մեջ, իսկ երկրորդ խաղակեսում Պելեգրինիի սաները կարողացան շրջել խաղի ընթացքն ու վերածվել առաջին թիմի, ով այս մրցաշրջանում կարողացավ հաղթանակ տանել «Բավարիայի» նկատմամբ: Ավելին, եթե Պելեգրինին հասկանար, որ ևս մեկ գնդակը նրանց դուրս կբերի խմբի առաջին հորիզոնական, «Սիթին» խաղավարտին կարող էր ավելացնել իր առավելությունն ու հաղթանակ տանել 2 գնդակի տարբերությամբ:

Ամեն դեպքում ֆուտբոլասերների լայն շրջանակի համար այդքան ցանկալի՝ «Բավարիայի» պարտությունն արդեն փաստ է, որի մասին Գվարդիոլան խաղից հետո կարծիք հայտնեց՝ որպես «օգտակար պարտություն»:

Խմբի երկրորդ խաղում չեխական «Վիկտորիան» նույնպես շրջեց անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը, և 90-րդ րոպեին Տոմաշ Վագների խփած գոլի շնորհիվ որակավորվեց Եվրոպայի լիգա:

Նախորդ հոդվածը‘Հրաժեշտ Մանդելային’
Հաջորդ հոդվածը‘Երթ Ազատության հրապարակից. «Դ!եմ եմ» ‘