‘Չեմպիոնների լիգա. «Բորուսիան» կրեց առաջին պարտությունը(տեսանյութ)’

1198

Դորտմունդի «Բորուսիան» Լոնդոնում 0:2 հաշվով պարտվեց «Արսենալին»: Ագլիական ակումբը նույնպես ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

Խաղի մեկնարկը շատ հաջող էր անգլիացիների համար, քանի որ արդեն երկրորդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն առաջ մղեց դաշտի տերերին: Մեկնարկում ավելի ակտիվ էին լոնդոնցիները, սակայն «Բորուսիան» աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում էր և առաջին խաղակեսում ունեցավ 2 գոլային պահ: Առաջին դեպքում Հենրիխի հարվածը շեղ ստացվեց, իսկ երկրորդ դեպքում արգենտինացի դարպասապահ Դամիան Մարտինեսը փրկեց «Արսենալին»:

Ընդմիջումից հետո Արսեն Վենգերի թիմը կորցրեց մի քանի գոլային պահեր, իսկ 57-րդ րոպեն նաև խփեց երկրորդ գոլը: Հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Մնացած ժամանակահատվածում «Բորուսիան» չկարողացավ լուրջ խնդիրներ առաջացնել մրցակցի համար և առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: Հենրիխ Մխիթարյանը խաղաց առանց փոխարինման: 

 

 

ԱՐՍԵՆԱԼԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Յայա Սանոգո 2՛, 2-0՝ Ալեքսիս Սանչես 57՛

 

ԱՐՍԵՆԱԼ. 26.Դամյան Մարտինես, 3.Կիրան Գիբս, 4.Պեր Մերտեսակեր, 18.Նաչո Մոնրեալ, 21.Կալում Չեմբերս, 8.Միկել Արտետա (20.Մատյե Ֆլամինի, 67), 15.Ալեքս Չեմբերլեն (28.Ջոել Քեմբել, 90), 16.Աարոն Ռեմսի, 19.Սանտի Կասորլա, 17.Ալեքսիս Սանչես, 22.Յայա Սանոգո (9.Լուկաս Պոդոլսկի, 79)

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 4.Նեվեն Սուբոտիչ, 19.Կեվին Գրոսկրոյց (14.Միլոշ Յոյիչ, 78), 26.Լուկաշ Պիշչեկ, 28.Մաթիաս Հինտեր, 29.Մարսել Շմելցեր, 6.Սվեն Բենդեր, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 9.Չիրո Իմոբիլե (7.Սինձի Կագավա, 61), 17.Պյեր Օբամեյանգ (20.Ադրիան Ռամոս, 61)

 

Զգուշացում՝ Միկել Արտետա 15՛ (Ա), Նեվեն Սուբոտիչ 14՛ (Բ), Լուկաշ Պիշչեկ 37՛ (Բ)
Մրցավար՝ Վիկտոր Կասայ (Հունգարիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

3 (1)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

4 (2)

7

ՏՈՒԳԱՆՔ

4

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Խմբի մյուս խաղում բելգիական «Անդերլեխտը» տանը 2:0 հաշվով հաղթեց Ստամբուլի «Գալաթասարային»՝ ապահովելով խմբում երրորդ տեղն ու Եվրոպայի լիգայի ուղագիր:

C խմբում «Մոնակոն» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

«Անդերլեխտ» (Բելգիա) — «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0

Չանսել Մբեմբա, 44, 86

Հեռացում՝ Սելջուկ Ինան, 83 («Գալաթասարայ»)

C խումբ

«Բայեր» (Գերմանիա) — «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 0:1

D խումբ

Տ

Ակումբ

Խ

Մ

1

  «Բորուսիա»

5

12

2

  «Արսենալ»

5

10

3

  «Անդերլեխտ»

5

5

4

  «Գալաթասարայ»

5 1


Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Դանիի գոլի շնորհիվ «Զենիթը» հաղթեց(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» հաղթեց «Բազելին», «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութ)’