‘
Սեպտեմբերի 16, ժամը 22:45,Դորտմունդ, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտ
Գլխավոր մրցավար՝ Օլեգարիու Բենկերենսա (Պորտուգալիա)
Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2014-2015թթ. խմբային փուլի առաջին տուրը, որի ընթացքում մրցապայքարի դուրս կգան A–ից D խմբերի ներկայացուցիչները։ Խաղային օրվա կենտրոնական մրցավեճը կկայանա Դորտմունդում, որտեղ տեղի «Բորուսիան» կընդունի «Արսենալին»:
Դորտմունդի «Բորուսիան» և «Արսենալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի պատմության ընթացքում հանդիպել են երեք անգամ: 4 հանդիպումներից երկուսում հաղթել է «Արսենալը», մեկ անգամ՝ «Բորուսիան» և մեկ հանդիպում էլ խաղաղ ելք է ունեցել: Այս թիմերի միջև վերջին հակամարտությունը հաղթանակ է բերել անգլիական ակումբին՝ շնորհիվ Աարոն Ռեմսիի խփած գոլի:
«Բորուսիան» արդեն հասցրել է տանը պարտվել «Բայերին»՝ անհաջող խաղալով հարձակման գծում և կատարելով բազաթիվ անհատական սխալներ: «Արսենալը» վերջին 5 հանդիպումներում ոչ մի անգամ չի պարտվել և, միաժամանակ, տարել է մեկ հաղթանակ:
Ռոյսը կրկին կոճի վնասվածք ունի: Տեղեկություններ են տարածվել, որ Հյումելսը նույնպես պատրաստ չէ այս հանդիպմանը: Արդյո՞ք Մարկո&Մատս զույգի բացակայությունը մեծ խնդիր կդառնա «Բորուսիայի» համար: Այնուհանդերձ, պետք է ասել, որ Յուրգեն Կլոպի թիմի կազմը բավականաչափ ճկուն է: Հենրիխ Մխիթարյանը շատ լավ է խաղում, վերադարձել է Սինձի Կագավան, իսկ Ռամոսը վերջին երկու խաղերում դարձել է գոլի հեղինակ: «Բորուսիան» կարող է ագրեսիվորեն պրենսինգի ենթարկել հակառակորդին և սուր հակագրոհներ ձեռնարկել, թեև ունեցած այդչափ մեծ կորուստների և նորեկի՝ Իմոբիլեի դեռևս ոչ այնքան հաջող խաղի:
«Արսենալի» կազմում, եթե նույնիսկ վնասվածք չստանար, որակազրկման պատճառով չէր կարող հանդես գալ Դեբյուշին: «Մանչեսթր Սիթի»-ի հետ վերջին հանդիպմանը Վենգերը Կասորլային, Ռոսիցկուն, Արտետային և Оքսլեյդ Չեմբեռլենին թողել էր պահեստայինների նստարանին: Այս բոլոր ֆուտբոլիստները թարմ ուժերով պատրաստ են այս խաղին: Ամենայն հավանականությամբ, պահեստայինների նստարանին կհայտնվի եզրային պաշտպան Բալոտելին, որը իրեն հիանալի է դրսևորել հավաքների ժամանակ: Իր ներուժի գրագետ оգտագործման դեպքում, Վենգերը կարող է հաղթել՝ թիմի ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ:
Տեսակետներ
«Բորուսիա». Յուրգեն Կլոպը պետք է դաշտ դուրս բերի այն նույն կազմը, որն անցած կիրակի օրը հաղթել էր «Ֆրայբուրգին», իսկ պաշտպանության կենտրոնում պետք է խաղա Սվեն Բենդերը:
«Բորուսիայում» նախկինի պես շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, իսկ Մատս Հյումելսը և Յակուբ Բլաշիկովսկին դեռևս իրենց լավագույն մարզավիճակում չեն:
Անդրիան Ռամոսը հավանաբար կլինի մեկնարկային կազմում, թեև Իմոբիլեն և Оբամեյանգը նույնպես պատրաստ են հանդիպմանը:
«Արսենալ». Արսեն Վենգերը, հավանաբար, մեկնարկային կազմում կընդգրկի Կիրիան Գիբսին, որն արդեն վերականգնվել է վնասվածքից: Սանտի Կասորլան հույս ունի դաշտ դուրս գալ առաջին րոպեներից Մեսութ Оզիլի փոխարեն, ում գործողությունները «Մանչեսթր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ այնքան էլ արդյունավետ չէին:
Հետաքրքիր փաստեր
«Արսենալի» մասնակցությամբ վերջին 7 հանդիպումներում (այդ թվում նաև խմբային փուլում ընդգրկվելու համար խաղերում) միջին հաշվով մեկ խաղի ընթացքում խփվել է 2,5 գնդակ:
«Բորուսիան» մրցաշրջանն սկսել է, կարելի է ասել, անհամաչափ խաղերով. Սուպերգավաթի համար պայքարում մյունխենյան «Բավարիային» հաղթելով, դորտմունդցիները տանը պարտվեցին «Բայերին», իսկ հետո երկու խաղում հաղթեցին:
‘