‘Չեմպիոնների լիգա. «Զենիթը» երկրորդ պարտությունն է կրում’

711

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» երկրորդ պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

2-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել էր «Միլանին»: Իտալացիները հանդիպման սկզբում երկու արագ գոլ խփեցին, սակայն «Զենիթը» նախ 45-րդ րոպեին Հալկի, այնուհետեւ 49-րդ րոպեին Շիրոկովի գոլերի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը:

Սակայն 75-րդ րոպեին «Զենիթի» պաշտպան Հուբոչանը ինքնագոլի հեղինակ դարձավ եւ դա վճռեց հանդիպման ելքը: Ուշագրավ է, որ երեկ Մոսկվայի «Սպարտակը» նույնպես սեփական հարկի տակ պարտություն կրեց 2:3 հաշվով («Սելթիկից), եւ գոլերից մեկը սեփական դարպասը խփեց «Սպարտակի» պաշտպանը:

2-րդ տուրից հետո «Միլանը» վաստակել է 6 միավոր, իսկ «Զենիթը»՝ զրո:

Չեմպիոնների լիգա. խմբային փուլ, C խումբ, 2-րդ տուր

«Զենիթ» — «Միլան» ` 2:3

Հալկ, 45, Շիրոկով, 49

Ուրբի Էմանուելսոն՝ 13, Ստեֆան Էլ Շարավի՝ 16, Հուբոչան (ինքնագոլ)՝ 75

Նախորդ հոդվածը‘Համ Ր.Հովհաննիսյանն է իրավացի, համ` Քոքոբելյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ավտորիտար իշխանությունների կողմից հետապնդվող անձանց պաշտպանության հարցում ԵԽԽՎ նվաճումները մխիթարիչ չեն’