‘Չեմպիոնների լիգա. «Զենիթը» հաղթեց «Անդերլեհտին»’

620

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում իր առաջին հաղթանակը  տարավ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»: Ռուսաստանի չեմպիոնը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց բելգիական «Անդերլեհտին»:

Միակ գնդակը 72-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը:

3-րդ տուրից հետո «Զենիթը» վաստակել է 3 միավոր, իսկ «Անդերլեհտը»՝ 2:

Խմբի մյուս հանդիպումը՝ «Մալագա» — «Միլան», կմեկնարկի 22:45-ին:

Չեմպիոնների լիգա, C խումբ, 3-րդ տուր

«Զենիթ» — «Անդերլեհտ»՝ 1:0

Կերժակով՝ 72 (11 մ.)

Նախորդ հոդվածը‘Սուդանն Իսրայելին մեղադրում է իր տարածքը ռմբահարելու մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Մերաբիշվիլին հերքում է լուրը, թե Վրաստանի բյուջեում $121 միլիոն է մնացել ‘