‘Չեմպիոնների լիգա. Իտալական ողբերգություններ (Տեսանյութ)’

1012

Մրցավարական կոպտագույն սխալներ, վերջին րոպեներին որոշիչ՝ խփված և չխփված գոլեր: Արդյունքում՝ 4 անգլիական, 4 գերմանական և 3 իսպանական թիմեր՝ ՉԼ-ի այս խաղարկության «փլեյ-օֆֆում», արդյունք, որը ապտակ էր իտալական թիմերի համար, որոնք իրենց խաղով, օրինակ, «Չելսիից», «Շալկեից» կամ «Բայերից» պակաս արժանի չէին խմբային փուլը հաղթահարելուն:

B Խումբ

«Գալաթասարայ» — «Յուվենտուս» 1-0

«Շնորհակալություն, Միշել». այսպիսի վերտառմամբ այսօր լույս տեսավ Տուտոսպորտը՝ «շնորհակալություն» հայտնելով Յուվեի նախկինխաղացողին՝ ցեխի մեջ ֆուտբոլ խաղալու թույլտվության համար: Իրականում «Գալաթասարայ» — «Յուվենտուս» հանդիպումը կարող էր հետաձգվել և շարունակվել հաջորդ շաբաթ, բայց ըստ իտալական մամուլի՝ ՈՒԵՖԱ-ն խուսափում էր «փլեյ-օֆֆի» վիճակահանության ժամանակ 16-րդ մասնակցի անվանանհայտ մնալուց: Ըստ Կոնտեի, ովթեև նշեց, որ «սա ֆուտբոլ չէր», բայց, միևնույն է, պարտության համար մեղավորներ չփնտրեց, հանդիպումը կարող էր երկրորդ անգամ հետաձգվել ընդմիջմանը, բայց Դրոգբայի այն խոսքերից հետո, ըստ որոնց՝ պայմանները հավասար են երկու թիմերի համար էլ, մրցավարը որոշեց շարունակել խաղը: Ինչ վերաբերում է հանդիպման ֆուտբոլային մասին, ապա այն բացակայում էր: Դրոգբան ու Սնեյդերը իրենց թիմին դուրս բերեցին 1/8-րդ եզրափակիչ, որտեղ նրանք ամենացանկալի մրցակիցն են գրեթե յուրաքանչյուր թիմի համար:

E Խումբ

«Չելսի» — «Ստյաուա» 1-0

«Շալկե 04» — «Բազել» 2-0

«Այս մրցարջանում «Չելսին» ՉԼ-ի հաղթողի ֆավորիտների թվում չէ». սրանք Մոուրինյոյի խոսքերն էին, ով շարունակում է վատ խաղերի պատասխանատվությունը բարդել մրցավարների, սեփական խաղացողների, բայց երբեք՝ ո՛չ իր վրա: Դավիդ Լուիզն ու Դեմբա Բան, ով, չգիտես ինչպես, ՈՒԵՖԱ-ի պատվիրակներին ի վերջո համոզեց, որ հանդիպման միակ գոլը գրանցեն իր հաշվին, հնարավոր է՝ ՉԼ-ում անցկացրին վերջին հանդիպումները կապույտ մարզահագուստներով: Իսկ Մոուրինյոյի մամլո ասուլիսներն արդեն այնքան անգույն են, որքան նրա թիմերի խաղերը:

«Շալկեին» «փլեյ-օֆֆ» որակավորվել օգնեց ոչ թե իր և «Բազելի» խաղացողների կարգի տարբերությունը, այլ մրցավարական խայտառակ որոշումները: Նախ, Պաոլո Տալյավենտոն 31-րդ րոպեին Իվան Իվանովին դեղինի փոխարեն որոշեց կարմիր ցույց տալ, իսկ երկրորդ խաղակեսում հաշվեց այնպիսի բացահայտ խաղից դուրս վիճակից գոլ, ինչպիսին անցյալ խաղաշրջանում հաշվեցին ՊՍԺ – Բարսա առաջին խաղում: Սա ՉԼ-ն է, որտեղ մրցավարները միշտ ավելի շատ կարող են ազդել, քան, օրինակ, նույն Ֆարֆանը կամ Դրաքսլերը:

F Խումբ

«Նապոլի» — «Արսենալ» 2-0

«Մարսել» — «Բորուսիա» 1-2

Իգուաինի՝ «Արսենալի» դեմ խաղի ավարտից հետո արդյունքները որքան էլ որ ազդեցիկ էին, և որքան էլ որ նրան փորձում էին հանգստացնել, միևնույն է՝ նրանք չափազանց Իգուաինինն էին, և ոչ բոլոր «Նապոլիի» խաղացողներինը: Նեապոլիտանցիներին, ովքեր 12 միավոր վաստակեցին, ընդամենը 1 գոլ չհերիքեց «մահվան» խումբը հաղթահարելու համար: Համեմատության համար, օրինակ, «Զենիթին» ամենահեշտ խմբերից մեկը հաղթահարելու համար բավարար էր ընդամենը 6 միավորը: «Նապոլին» լավ տեսք ուներ գրեթե բոլոր խմբային փուլի 6 հանդիպումներում էլ, բացառությամբ երևի «Էմիրեյթսում», բայց Կալյեխոնի և հատկապես Արմերոյի տհաս գործողությունները, թվում է, կմնան անպատիժ, ինչը երևի թե լավագույնս բնորոշում է Բենիտեսի թույլ կողմերը:

Իսկ «Բորուսիան», որը ներկայումս ամենավատ տեսքն ունի վերջին 3 մրցաշրջանների ընթացքում, այնուամենայնիվ, կարողացավ նվաճել «փլեյ-օֆֆի» ուղեգիր իր ամենանվիարական խաղացողի՝ Գրոսկրոյցի գոլի շնորհիվ: Հանդիպման ելքի վրա, իհարկե, մեծապես ազդեց Դիմիտրի Պայետի կարմիր քարտը, բայց «Բորուսիայի» մասին՝ կամ լավ, կամ ոչինչ: Հնարավոր է՝ ՈՒԵՖԱ-ում Կլոպի համար «Մալագայից» և «Մարսելից» հետո դեռևս մրցավարական «հրաշքներ» պահպանել են, բայց այսպիսի խաղով անցյալ տարվա արդյունքները կրկնելու համար «հրաշքներ» չափազանց շատ կպահանջվեն: Իսկ այս պահին պետք է գոհանալ խմբում առաջին հորիզոնականով և մտածել կենտրոնական պաշտպաններ ձեռք բերելու մասին:

G Խումբ

«ԱտլետիկոՄադրիդ» — «Պորտո» 2-0

«Աուստրիա» — «Զենիթ» 3-1

Սիեմոնեի կազմիռ ոտացիան չխանգարեց, որպեսզի «ներքնակավորները» վաստակեն 3 միավոր և «Պորտոյին» զրկեն «փլեյ-օֆֆից», որի ուղեգրին արժանացավ «Զենիթը»՝ հյուրընկալվելիս 3-1 հաշվովպարտվելով ՉԼ-ի խաղարկության ամենաթույլ թիմերից մեկին:

Դժվար է պատկերացնել, պետերբուրգցիներն ինչ կարող են անել 1/8-րդ-ում: Դա անելը ավելի շուտ ցավալի է, քանի որ Հալկի փոխարեն՝ այնտեղ կարող էին լինել Իգուաինը, Պիրլոն Բուֆֆոնը և Տևեսը: 

H Խումբ

«Միլան» — «Այաքս» 0-0

«Բարսելոնա» — «Սելտիկ» 6-1

Այն, որ «Միլանը» խնդիրներ կունենար «Այաքսի» դեմ խաղում, բայց որ Ալլեգրիի սաները սեփական կիսադաշտում կփակվեն «մանուկների» դեմ խաղում, դժվար էր հավատալ. Մոնտոլիվոյի կարմիր քարտն իհարկե ազդեց հանդիպման ընթացքի վրա, բայց միևնույն է՝ Դե Բուրի տղաները բոլոր սպասելիքները գերազանցեցին և շատ ավելի էին արժանի H խմբի երկրորդ հորիզոնականին: Հատկապես ցավալի էր ամստերդամցիների վերջին գրոհը, որը Կլաասսենը մոտ էր վերածելու գոլի՝ «մկրատ» տեսակի հարվածով: «Միլանը» դուրս եկավ «փլեյ-օֆֆ», բայց այն գրեթե ոչինչ չի տալիս Բերլուսկոնիի թիմին, ամռանը նրանք նոր անձանց կարիք ունեն՝ նույն Դե Բուրը կարող է բավականին նախընտրելի թեկնածու լինել:

Իսկ «Նոու Կամպում» Մարտինոյի Բարսան անցկացրեց երևի թե մրցաշրջանի լավագույն հանդիպումը: Պրեսինգ և «տիկի-տակա»՝ գումարած փայլուն Ալեքսիս և Նեյմար, ով չնայած դարձավ «հեթ-տրիկի» հեղինակ, բայց կարող էր 5 կամ 6 գոլ հեղինակել:

Նախորդ հոդվածը‘Հանրապետության ճանապարհները դժվարանցանելի են’
Հաջորդ հոդվածը‘«Կարֆուր»-ը 2014թ.-ին մուտք կգործի Հայաստան’