‘Չեմպիոնների լիգա. Հայտնի են կիսաեզրափակիչ փուլի զույգերը’

1441

‘

Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը, որին մասնակցում էին Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը» և Մյունխենի «Բավարիան»: Կույր վիճակահանության արդյունքում հայտնի դարձան կիսաեզրափակչի զույգերը: Ահա նրանք`

  • «Բարսելոնա» — «Բավարիա»
  • «Յուվենտուս» — «Ռեալ»

Առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 5-ին և 6-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 12-ին և 13-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը է հունիսի 6-ին է, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում: 

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ փուլում «Ռեալը» հաղթահարել էր «Ատլետիկոյի» արգելքը, «Բարսելոնան»` «Պարի Սեն Ժերմենի», «Բավարիան»` «Պորտուի», իսկ «Յուվենտուսը»` «Մոնակոյի»:

‘

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեսը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը ‘
Հաջորդ հոդվածը‘ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Դանի Ալվեսին ‘