‘Չեմպիոնների լիգա. Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը’

1057

Շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» առաջին փուլում մրցելու է անդորրական «Սանտա Կոլոմայի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա Երևանում:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտը» մրցեց հենց այդ թիմի հետ և հաղթահարեց արգելքը (3:0, 0:0)

Հավելենք՝ առաջին փուլի առաջին հանդիպումները կայանալու են հունիսի 27-28-ին, իսկ պատասխաները` հուլիսի 4-5-ին:

Նախորդ հոդվածը‘Վաղվանից երեւի կանձրեւի ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. Իսպանիայում ինձ համարում են հանցագործ’