‘Չեմպիոնների լիգա. Մխիթարյանի բենեֆիսը’

194

Սեպտեմբերի 19-ին չեմպիոնների լիգայի երկրորդ օրը իսկական նվեր մատուցեց հայ ֆուտբոլասերներին: Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը դանիական «Նորշելանի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:

«Շախտյորը» մեծ առավելություն ուներ ամբողջ խաղի ընթացքում, ուներ գոլային բազմաթիվ պահեր, սակայն մի դեպքում եզրափակիչ հարվածը չէր ստացվում, մի դեպքում հիանալի էր իրեն դրսեւորում «Նորշելանի» դարպասապահը: Սակայն վերջինս նույնպես անզոր էր, երբ իր խոսքն ասաց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հ. Մխիթարյանը: Երկու գոլն էլ Մխիթարյանը խփեց իրեն հատուկ դարձած ոճով` ավելի արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում:

Այդ դուբլի շնորհիվ Մխիթարյանը գլխավորեց ՉԼ ռմբարկուներից ցուցակը: Ճիշտ է, նույնքան գոլ են խփել Մեսին («Բարսելոնա»), Օսկարը (Չելսի») եւ Բաստոսը («Կլուժ»):

Զարմանալի չէ, որ Հ. Մխիթարյանը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Խաղից հետո Մխիթարյանը նշել է, որ իրեն չի համարում հանդիպման հերոս. «Հերոս կարելի է համարել ամբողջ թիմին, որովհետեւ բոլորն էլ աշխատում էին արդյունքի հասնելու համար։ Շատ կարեւոր է, որ մենք հաղթեցինք առաջին խաղում։ Իմ գոլերը ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ էր։ Մարզիչն ինձ գործողությունների ազատություն է տալիս, եւ ես ամեն ինչ անում եմ, որպեսզի օգնեմ թիմին»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում  ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: 

Շախտյոր 2-0 Նորշելան     

Հենրիխ Մխիթարյան (44), 2։0`Մխիթարյան (76):

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը Երեւանում է ‘
Հաջորդ հոդվածը‘Լուչեսկու. Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է’