‘
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում «Յուվենթուս»-ն ապրիլի 4-ին Թուրինում կընդունի Մադրիդի «Ռեալ»-ին: Սա նախորդ խաղարկության եզրափակչի կրկնությունն է:
Football Italia-ն հայտնում է, որ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Ռոմա» — «Բարսելոնա» հանդիպման տոմսերը, նույնպես, ամբողջությամբ սպառվել են: Այդ հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին:
‘