‘
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար կպայքարեն Ջեյսոն Դենայերը («Լիոն»), Տիագո Ալկանտարան («Բավարիա»), Ռահիմ Ստերլինգը («Մանչեսթեր Սիթի») եւ Դիեգո Գոդինը («Աթլետիկո»): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում կայացել en «Աթլետիկո» (Իսպանիա) — «Յուվենտուս» (Իտալիա) (2:0), «Շալկե» (Գերմանիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) (2:3), «Լիոն» (Ֆրանսիա) — «Բարսելոնա» (Իսպանիա) (0:0), «Լիվերպուլ» (Անգլիա) — «Բավարիա» (Գերմանիա) (0:0) հանդիպումները:
‘