‘
Շվեյցարական Նյոնում կայացած Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին երկու փուլերի վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոն «Շիրակի» մրցակցը կլինի Սան-Մարինոյի չեմպիոն՝ «Տրե Պենեն»:
«Շիրակը» իր մրցելույթները սկսելու է որակավորման 1-ին փուլից, որտեղ ընդգրկված են են ՈւԵՖԱ-ի անդամ երկրներից չորս ամենացածր վարկանիշ ունեցողները՝ Հայաստանը, Սան-Մարինոն, Անդորրան եւ Ֆարերյան կղզիները: Այս չորս երկրների չեմպիոններից երկուսը դուրս կգան արդեն 2-րդ փուլ: Թույլերի խմբի մյուս զույգը կազմել են «Ստրեյմուրը» (Ֆարերներ) եւ «Լուսիտանսը» (Անդորրա):
Իսկ ահա սան-մարինացիների արգելքը հաղթահարելու դեպքում «Շիրակի» հաջորդ մրցակիցը արդեն բավական լուրջ թիմ է լինելու՝ սերբական «Պարտիզանը»:
Նշենք, որ որակաորման 1-ին փուլի հանդիպումները տեղի կունենան հուլիսի 2/3-ին եւ 9/10-ին, իսկ 2-րդ փուլի հանդիպումները՝ հուլիսի 16/17-ին և 23/24-ին:
‘