‘Չեմպիոնների լիգա. Պեպի «Բավարիան» կայանում է (տեսանյութ)’

984

Յուվեի շարունակական ոչ-ոքիները, Պելեգրինիի՝ Գվարդիոլայի հանդեպ կոմպլեքսներն ու «սերուցքայինների» մինի-ճգնաժամի հաղթահարումը. չորեքշաբթի ավարտվեց ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրը:

A Խումբ

«Շախտյոր» — «Մանչեստեր Յունայթեդ» 1-1

Գոլերը՝ Տայսոն 76 — Ուելբեք 18

«Բայեր 04» — «Ռեալ Սոսյեդադ» 2:1

Գոլերը՝ Սիմոն Ռոլֆս 45, Յենս Հեգելեր 90 — Կառլոս Վելա 52

A խմբում վիճակահանությունից հետո թվում էր, թե այստեղ են հավաքվել ««Յունայթեդն» ու մնացած երեքը, բայց դա՝ մինչ այն պահը, երբ Մոյեսի թիմում ի հայտ եկան բացահայտ խնդիրներ: «Դամբաս Արենայում» քիչ պահերով հագեցված խաղում հյուրերը վատ տեսք չունեին նույնիսկ առանց Ռունիի և Ուելբեքի, 18-ր րոպեին գոլից հետո առջևում էին հաշվի մեջ: Երկրորդ խաղակեսում «հանքափորները» ավելի շատ սկսեցին գրոհել հարձակման ձախ թևով, ինչն էլ տվեց իր արդյունքը: Ոչ-ոքի, որը երկու թիմերին էլ ձեռնտու էր:  «Բայերն» էլ ՉԼ-ում ավելի մեծ փորձի հաշվին 90-րդ րոպեին Հեգելերի՝ տուգանայինից փայլուն հարվածից հետո հաղթանակ տարավ «Սոսյեդադի» նկատմամբ, որոնցից, ճիշտ է, մաքուր գոլ խլեցին մրցավարները, բայց որոնք բավականաչափ հասուն չեն ՉԼ-ում լավ ելույթներ ունենալու համար:

B Խումբ

«Յուվենտուս» — «Գալաթասարայ» 2:2

Գոլերը՝ Արտուրո Վիդալ 78, Ֆաբիո Կվալյարելյա 87 — Դիդյե Դրոգբա 38, Ումութ Բուլութ 88

«Ռեալ Մադրիդ» — «Կոպենհագեն» 4:0

Գոլերը՝ Կրիշտիանու Ռոնալդու 21, 65, Անխել Դի Մարիա 71, 90

Երկրորդ մրցաշրջանն է, ինչ Յուվեն մեկնարկում է միայն ոչ-ոքիներով, ընդ որում՝ իր բոլոր խաղերում էլ առավելություն ունենալով մրցակիցների նկատմամբ: Դրոգբայի գոլից հետո Յուվեն առավելությունը ավելի էր ընդգծում, բայց «բյանկոներիները» հաշիվը հավասարեցրին միայն խաղավարտից 12 րոպե առաջ, 11 մետրանոց հարվածով: Երկու կենտրոնական պաշտպանի անցած Յուվեն կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել 87-րդ րոպեին՝ 2-1, որը երկար չտևեց, քանի որ ընդամենը 1 րոպե հետո Բարձալյին և Կյելինին բաց թողեցին թուրքերի հակագրոհը: Կոնտեն հիասթափված է, և եթե «Ռեալի» դեմ հաջորդ երկու խաղերում թուրինցիները գոնե մեկ հաղթանակ չտանեն, «փլեյ-օֆֆ» որակավորվելը կարող է և բարդանալ: Ինչ մնում է «Ռեալին», ապա նրանք սպասված հաղթանակ տարան «Կոպենհագենին» նկատմամբ, մի խաղում, որտեղ Դի Մարիան կիրառեց Ռիվալդոյի ոճով «ռաբոնան», Ռոնալդուն 2 գոլով սկսեց գլխավորել ՉԼ-ի ռմբարկուների ցուցակը, իսկ Կասիլյասը մեկ րոպեի ընթացքում 3 սեյվով կրկին զգաց «Բերնաբեուի» սերն իր հանդեպ: 4-0, բայց Անչելոտտիի սաների խաղը բարելավման կարիք ունի. «Ատլետիկոյից» կրած պարտությունը դեռ չի «թերթվել»:

C Խումբ

ՊՍԺ — «Բենֆիկա» 3:0

Գոլերը` Զլատան Իբրահիմովիչ 5, 31, Մարկինյոս 25

«Անդերլեխտ» — «Օլիմպիակոս» 0:3

Գոլերը` Կոնստանտինոս Միտրոգլու 17, 56, 72

Հերթական խումբը, որտեղ խմբի առաջին թիմի և մնացած երեքի խաղամակարդակների տարբերությունը բացահայտ է և անքննարկելի: Եվ եթե ՊՍԺ-ի կողմից «Բենֆիկայի» ջախջախումը անակնկալ չէր, ապա Միչելի «Օլիմպիակոսի» արտագնա 0-3 հաղթանակը «Անդերլեխտի» նկատմամբ դժվար էր կանխատեսել, ընդ որում՝ հույների հարձակվող Միտրոգլուն այնպիսի թեթևությամբ «հեթ-տրիկ» ձևակերպեց, կարծես նա մեր օրերի լավագույն հարձակվողներից մեկն է՝ գոլեր տարբեր ճաշակների համար:

Ամեն դեպքում՝ որ թիմն էլ որ այս խմբից որակավորվի «փլեյ-օֆֆ», նվեր է դառնալու իրենց ապագա մրցակցի համար:

D խումբ

ԲԿՄԱ — «Վիկտորիա Պլզեն» 3:2

 Գոլերը` Զորան Տոշիչ 19, Կեյսուկե Հոնդա 29, Ռադիմ Ռեզնիկ 78 (ինքնագոլ) — Ֆրանտշեկ Ռայտորալ 4, Մարեկ Բակոշ 90

«Մանչեսթեր Սիթի« — «Բավարիա» 1:3

Գոլերը` Ալվարո Նեգրեդո 80 — Ֆրանկ Ռիբերի 7, Թոմաս Մյուլեր 56, Արիեն Ռոբբեն 60

Պրեսինգ, պրեսինգ և պրեսինգ, սա այն է, ինչ «Բավարիան» առանց Պեպի էլ էր կարողանում անել, բայց այժմ կատալոնցին փորձում է ավելի ինտելեկտուալ ֆուտբոլի անցնել, ինչը Ռիբերիով, ով ամեն ինչ կանի՝ «Ոսկե գնդկաը» նվաճելու համար, Ռոբբենով՝ ում համար ՉԼ-ի գավաթը միայն տիտղոսների ախորժակ բացեց, և ամենաօգտակար Մյուլլերով, հնարավոր է դարձել էացնել: Չհաշված դեռ ներկայիս լավագույն կենտրոնական պաշտպան Բոատենգին և գերհասունացած Շվայնշտայնգերի: Այն, որ «Սիթին» որևէ շանս չունի, զգացվեց հենց սկզբից, և դրա պատճառներից մեկն էլ այն է, որ Պելլեգրինին երբեք չի «փակվել» Գվարդիոլայի դեմ խաղերում: Հնարավոր է՝ այս կոմպլեքսը նրա մոտ ձևավորվեց «Ռեալ Մադրիդում», երբ նրա աստղային կազմը թույլ չէր տալիս նման վախկոտ ֆուտբոլ խաղալ Պեպի Բարսայի դեմ: «Բավարիան» հաղթեց 1-2, բայց կարող էր հաղթել 0-5 կամ 0-6, և եթե նրանք այս տեմպերով զարգանան, ռեալ շանսեր ունեն դառնալու առաջին թիմը, որը 2 անգամ անընդմեջ նվաճում է ՉԼ գավաթը:

ԲԿՄԱ — «Վիկտորիա Պլզեն» մրցավեճն էլ հագեցած էր զվարճալի գոլերով և դրվագային հետաքրքիր ֆուտբոլով: «Բանակայինները» նվաճեցին 3 միավոր, և եթե կարողանան «Սիթիի» հետ լավ հանդիպումներ անցկացնել, հնարավոր է և՝ կկարողանան կառչել երկրորդ տեղից:

Նախորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2795». Միջոցառումների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով ոչ մի վկա չէր ներկայացել դատարան’