‘
Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արքայական» ակումբը 0:0 հաշվով էր ավարտել Իսպանիայի չեմպիոն «Ատլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը: Այսօր թիմը սեփական դաշտում առավելության հասավ նվազագույն հաշվով: Միակ գոլը 88-րդ րոպեին պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի փոխանցումից հետո խփեց մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն:
«Ռեալը» շատ ակտիվ սկսեց խաղը և սկզբնամասում ուներ մեծ առավելություն:Թիմի ֆուտբոլիստները գրեթե չէր հեռանում հյուրերի կիսադաշտից: «Ատլետիկոն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Տանտերերն ակտիվացան նաեւ խաղակեսի վերջնամասում, սակայն մեկնարկային 45 րոպեներն անցան առանց իրական գոլային պահերի եւ ավարտվեցին 0:0 հաշվով:
Ընդմիջումից հետո Կարլո Անչելոտիի թիմը կարող էր բացել հաշիվը, սակայն 48-րդ րոպեին Չիչարիտոն շեղ հարվածեց հարմար դիրքից: Ժամանակն անցնում էր, իսկ «Ռեալը» չէր կարողանում օգտագործել խաղային ու տարածքային նկատելի առավելությունը: 76-րդ րոպեին «Ատլետիկոն» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանի հեռացման պատճառով մնաց 10 ֆուտբոլիստներով, ինչից օգտվեցին տանտերերը: Թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, սակայն Չիչարիտոն 88-րդ րոպեին հաղթանակ բերեց առանց Լուկա Մոդրիչի, Քարիմ Բենզեմայի ու Գարեթ Բեյլի խաղացող «Ռեալին», որը մինչեւ 90-րդ րոպեն չէր կատարել ոչ մի փոփոխություն:
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Ատլետիկոն» հանդիպել էին նաեւ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչում, որում Արքայական ակումբը հաղթել էր լրացուցիչ ժամանակում:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:
|
ՌԵԱԼ Մ. – ԱՏԼԵՏԻԿՈ Մ. |
1-0 (0-0) |
|
|
1-0՝ Խավյեր Էրնանդես 88՛ |
||
|
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 5.Ֆաբիու Կոենտրան (17.Ալվարո Արբելոա, 90), 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 23.Իսկո (24.Ասյեր Իլյարամենդի, 90), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 14.Խավյեր Էրնանդես (20.Խեսե, 90) |
|
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օլբակ, 2.Դիեգո Գոդին, 18.Խեսուս Գամես, 20.Խուանֆրան, 23.Միրանդա, 5.Տյագու (24.Խոսե Խիմենես, 86), 6.Կոկե, 10.Արդա Թուրան, 17.Սաուլ (14.Գաբի, 46), 7.Անտուան Գրիզման (8.Ռաուլ Գարսիա, 65), 9.Մարիո Մանջուկիչ |
|
Զգուշացում՝ Պեպե 74՛ (Ռ), Ալվարո Արբելոա 90՛ (Ռ), Արդա Թուրան 31՛ (Ա), Ռաուլ Գարսիա 74՛ (Ա), Կոկե 90՛ (Ա) |
|
64 |
ԳՆԴԱԿԻ % |
36 |
|
23 (8) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
6 (2) |
|
14 |
ՏՈՒԳԱՆՔ |
12 |
|
10 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
4 |
|
0 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
0 |
‘