‘Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն և Մեսսին յուրօրինակ պայքար են սկսել’

962

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջատարները յուրօրինակ պայքար են սկսել:

Մրցաշարի ընթացքում Մեսսին գերազանցեց Ռաուլ Գոնսալեսի ռեկորդը և նրանից խլեց Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը: Ռոնալդուն անպատասխան չթողեց և խփեց իր գոլերը: Մեսսին խփում է, Ռոնալդուն` պատասխանում, խփում է Ռոնալդուն, Մեսսին պատասխանում է…

Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղերից հետո Մեսսիի հաշվին 77 գոլ է գրանցված, Ռոնալդուի հաշվին` 76, և դեռ անհայտ է` ով գոնե այս մրցաշրջանի արդյունքներով կդառնա մրցաշարի լավագույն ռմբարկու:

Նախորդ հոդվածը‘Ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակն ըստ Forbes-ի’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Եզրափակիչ հանդիպում «Յուվենտուսի՞» հետ: Վատ չէր լինի»’