‘Չեմպիոնների լիգա.տեղի ունեցան որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները’

896

Երեկ տեղի են ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները: Հանդիպել են ղազախական «Ակտոբեն» և ռումինական «Ստյաուան»: Խաղն ավարտվել 2:2 հաշվով: Հիշեցնենք, որ «Ակտոբե»-ի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանն ու Մարկոս Պիզելին: Նշենք, որ մեր երկու ֆուտբոլիստներն էլ հաջող են հանդես եկել. Պիզելին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ Արզումանյանի գոլը փրկել է թիմը պարտությունից:

Որակավորման երրորդ փուլի նպատասխան խաղերը տեղի կունենան օգոստոսի 6-ին:

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին խաղերի արդյունքները՝«Ակտոբե»(Ղազախստան)-«Ստյաուա»(Ռումինիա)՝2:2, «Ղարաբաղ»(Ադրբեջան)-«Զալցբուրգ»(Ավստրիա)՝ 2:1, «ԱԷԼ»(Ֆինլանդիա)-«Զենիթ»(Ռուսաստան)՝ 1:0,«Դնեպր»(Ուկրաինա)-«Կոպեհնագեն»(Դանիա)՝0:0,«ՀԻԿ»(Ֆինլանդիա)-«ԱՊOԷԼ»(Կիպրոս)՝2:2, «Գրասհոպերս»(Շվեյցարիա)-«Լիլ»(Ֆրանսիա)՝ 0:2, «Ֆեյենորդ»(Հոլանդիա)-«Բեշիկթաշ»(Թուրքիա)՝1:2,«Լուդոգորեց»(Բուլղարիա)-«Պարտիզան»(Սերբիա)՝0:0,«Ստանդարտ»(Բելգիա)-«Պանատինաիկոս»(Հունասատան)՝0:0,«Oլբորգ»(Դանիա)-«Դինամո»(Խորվաթիա, Զագրեբ)՝0:1, «Մարիբոր»(Սլովենիա)-«Մաքաբի»(Իսրայել, Թել Ավիվ)՝1:0ե,«Լեգիա»(Լեհաստան)-«Սելթիկ»(Շոտլանդիա)՝4:1:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը պետական մուրհակ կթողարկի ԿԲ վնասը ծածկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Իջևանի մատուռի դուռը այրողը տառապում է հոգեկան հիվանդությամբ. Ոստիկանություն’