‘Չեմպիոնների լիգա. «Փլեյ-օֆֆում» առանց «Նապոլի», «Արսենալ» կամ «Բորուսիայի»’

1075

Ավարտվում է ՉԼ-ի խմբային փուլը, որի վերջին՝ 6-րդ խաղային օրում կորոշվի խմբային փուլի ամենալարված հարցը՝ ով է շարունակելու պայքարը «մահվան» խմբից: Իսկ մինչ այդ, բառացիորեն ցեխի մեջ խաղալով Ստամբուլում ՉԼ-ին հրաժեշտ տվեց մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Թուրինի «Յուվենտուսը»: Դրոգբայի փոխանցումից հետո, Սնեյդերի 85-րդ խփած գոլը Կոնտեի թիմին ուղարկեց Եվրոպայի լիգա, որի եզրափակիչը կայանալու է հենց Յուվեի մարզադաշտում:

E Խումբ

«Չելսի» — «Ստյաուա»

«Շալկե 04» — «Բազել»

Մոուրինյոն երկու ընտրություն ունի «Ստյաուայի» դեմ խաղում՝ խաղադաշտ դուրս բերել մեկնարկային կազմ ռումինացիներին ջախջախել և անհաջող փուլից հետո կրկին ինքնահաստատվել և երկրորդ տարբերակ փորձել հաղթանակ տանել հիմնական կազմում փոփոխություններ կատարելով և հնարավորություն տալ խաղալ նրանց ովքեր ձմռանը կարող են լքել թիմը: Իսկ Եվրոպայի լիգայի նախորդ խաղարկության «ազնվականների» մրցակից «Բազելը» կփորձի ոչ-ոքի խաղալ «Շալկե 04-ի» դեմ խաղում:

F Խումբ

«Նապոլի» — «Արսենալ»

«Մարսել» — «Բորուսիա Դորտմունդ»

6-րդ տուրից հետո շատ հնարավոր է որ «մահվան» խմբում 3 թիմ հավաքեն 12 միավոր, ինչի դեպքում առաջինը հավի կառնվի «Արսենալի», «Բորուսիայի» և «Նապոլիի» իրար միջև խաղերի արդյունքները, ինչից հետո միայն գոլերի տարբերությունը: Բենիտեսի սաներին, որպեսզի նրանք կախում չունենան «Մարսել» — «Բորուսիա» խաղից, անհրաժեշտ է «զինագործներին» հաղթել 3 գնդակի տարբերությամբ: Այն որ այսօր երեկօյաան նույնիսկ առանց Համշիկի «Նապոլին» կարող է 3 գնդակ խփել այդքան էլ ֆանտաստիկ չի թվում, խնդիրը այն է որ Բենիտեսը դեռևս չի կարողանում կարգավորել պաշտպանությունում խաղն ու շատ դժվար կլինի դիմակայել Ռեմսի, Օզիլ, Ժիրու եռյակին:

Ինչ վերաբերվում է «Մարսել» — «Բորուսիային» ապա Մարսելցիները երկու մրցաշրջան առաջ արդեն Կլոպի սաներին դուրս թողեցին ՉԼ-ի խմբային փուլից և օգտվելով դորտմունդցիների վատ մարզավիճակից և պաշտպանությունում անլուծելի թվացող խնդիրներից, կարող են նույնը կրկնել երկրորդ անգամ:

G Խումբ

«Աուստրիա» — «Զենիթ»

«Ատլետիկո Մադրիդ» — «Պորտու»

G խմբից «փլեյ-օֆֆի» համար պայքարում են «Զենիթն» ու «Պորտոն»: Սպալետտիի սաներին դժվար հանդիպում է սպասվում Վիեննայում՝ «Աուստրիան» այս թիմերի մջև առաջին խաղում արդեն իսկ ցույց տվեց որ կարողանում է լավ փակվել և սեփական հարկի տակ ունակ է միավորներ խլել «Զենիթից»: «Պորտոյի» համար թվում է որ ավելի հեշտ կլինի, քանի որ Սիմեոնեն ինչպես և «Զենիթի» դեմ խաղում թիմի կազմը ռոտացիայի կենթարկի, ինչը Ջեքսոն Մարտինեսին և իր խաղընկերներից հնարավորություն կտա 3 միավոր վաստակել և նորություններ սպասել Ավստրիայից:

H Խումբ

«Միլան» — «Այաքս»

«Բարսելոնա» — «Սելտիկ»

Որքան էլ որ «Միլանը» ներկայումս ապրում է «գոյատևենք մինչև մրցաշրջանի ավարտը» սկզբունքով, այսպիսի թիմերի կազմով խումբը չհաղթահարելը կհամարվի մեծ ձախողում և երևի թե ամենաշատը կմոտեցնի առաջին հերթին հենց Ալլեգրիի հրաժարականը: «Այաքսը՞ պետք է փորձի Բարսայի դեմ խաղի մակարդակի վրա լինել և չկոտրվել թեկուզ եթե պարտվելիս լինի:

«Բարսելոնա» — «Սելտիկ» խաղում էլ Մարտինոն կփորձի իր թիմին վերադարձնել հաղթանակների շրջափուլի, հուսալով որ վերջապես ՉԼ-ում իր առաջին գոլը կխփի Նեյմարը, ով կխաղա 9 համարի դիրքում:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան կվերանայի իր պաշտպանական ռազմավարությունը Չինաստանի հետ լարվածության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Դատավորները Կ. Անդրեասյանին են վերադարձրել ՄԻՊ զեկույցը’