‘Չեմպիոնների լիգա. Քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները’

1310

‘

Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը: Հայտնի դարձան հաջորդ փուլի բոլոր մասնակիցները:

Քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», Թուրինի «Յուվենտուսը», Մյունխենի «Բավարիան», Մադրիդի «Աթլետիկոն», ֆրանսիական ՊՍԺ-ն, պորտուգալական «Պորտուն» եւ Ֆրանսիան ներկայացնող «Մոնակոն»:

Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 21-ին: Այդ փուլում բոլոր թիմերն էլ կարող են հանդիպել իրար:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը պաշտպանում է «Ռեալը»: 1/8 եզրափակիչից հետո ռմբարկուների ցուցակը գլխավորում է Դոնեցկի «Շախտյորի» բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն, ով խփել է 9 գոլ: Նրանից մեկական անգամ քիչ աչքի են ընկել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու «Ռեալի» առաջատար Քրիստիանո Ռոնալդուն, ովքեր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներն են:

‘

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթր Սիթին» պարտվեց «Բարսելոնային» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» և «Ռեալի» նախագահներն Էլ Կլասիկոյից առաջ կընթրեն միասին’