‘Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչի մասնակիցները’

1097

Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլն արդեն անցյալում է, և հայտնի են 1/8 եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները:

Առաջին տեղով 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Ռեալը», «Վոլֆսբուրգը», «Ատլետիկոն», «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան», «Բավարիան», «Չելսին» և «Զենիթը»:

Խմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրել են «Պարի Սեն Ժերմենը», «ՊՍՎ Էյդհովենը», «Բենֆիկան» «Յուվենտուսը», «Ռոման», «Արսենալը», Կիևի «Դինամոն» և «Գենտը»:

1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին, Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում: Թիմերը բաժանվելու են երկու զամբյուղի՝ ըստ խմբերում զբաղեցրած հորիզոնականների:

1/8 եզրափակչում չեն մրցելու միևնույն խմբի և երկրի թիմերը: 1/8 եզրափակչի առաջին խաղերը կայանալու են փետրվարի 16-ին և 17-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ փետրվարի 23-ին և 24-ին, խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած թիմերի համար առաջին հանդիպումն արտագնա կլինի:

Նշենք նաև, որ 1/4 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է մարտի 18-ին, իսկ կիսաեզրափակիչ խաղերի վիճակահանությունը՝ ապրիլի 15-ին:

Նախորդ հոդվածը‘Վարուժան Սուքիասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Արվեստագետին բերման էին ենթարկել ՄԻՊ գրասենյակի դուռը ներկելու համար’