‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրից հետո’

743

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտին մնացել է մեկ տուր: Հինգերորդ տուրից հետո մի շարք թիմեր արդեն ապահովել են իրենց տեղը 1/8 եզրափակչում, որոշ թիմեր ապահովել են խմբում առաջին հորիզոնականը, իսկ որոշները զրկվել են պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից:

1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած թիմերը`

«Ռեալ» (1-ին հորիզոնական), «ՊՍԺ» (2-րդ հորիզոնական), «Ատլետիկո», «Բենֆիկա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնա» (1-ին հորիզոնական), «Բավարիա» (1-ին հորիզոնական), «Զենիթ» (1-ին հորիզոնական):

1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեն`

«Արսենալ», «ԲԱՏԷ», «Չելսի», «Դինամո Կիև», «Գենտ», «Բայեր», «Ման. Յունայթեդ», «Օլիմպիակոս», «Պորտու», «ՊՍՎ», «Ռոմա», «Վալենսիա», «Վոլֆսբուրգ»:

Զրկվել են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից`

«Աստանա», «ԲԿՄԱ», «Գալաթասարայ», «Մալմյո», «Բորուսսիա Մյոնխենգլադբախ», «Սևիլյա», «Շախտյոր»:

Զրկվել են լավագույն եռյակում հայտնվելու հնարավորությունից`

«Դինամո Զագրեբ», «Լիոն», «Մաքքաբի»:

Նախորդ հոդվածը‘ԵԼ. «Բորուսիան» պարտվեց «Կրասնոդարին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը’