‘Չեմպիոնների լիգա. 6-րդ խաղափուլ’

843

Դեկտեմբերի 9-ին և 10-ին տեղի կունենան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ խաղափուլի հանդիպումները: Ներկայացնում ենք այդ հանդիպումների համառոտ ազդագիրը:

 A խումբ

«Օլիմպիակոս»-«Մալմյո»
«Օլիմպիակոսը» մտադիր է 2009-10թթ. մրցաշրջանից հետո առաջին անգամ խմբային փուլի տնային բոլոր խաղերում հաղթանակ տոնել: Նախքան այս հույները հաղթել են «Ատլետիկոյին»` 3:2 և «Յուվենտուսին»` 1:0

«Յուվենտուս»-«Ատլետիկո»
Եվրագավաթային արդեն 9-րդ խաղն է, որ «Յուվենտուսը» պարտություն չի կրում սեփական հարկի տակ: «Յուվենտուս Ստեդիումում» կայացած 14 եվրագավաթային խաղերից «Յուվեն» միայն մեկում է պարտվել:

B խումբ

«Լիվերպուլ»-«Բազել»
10 տարի առաջ «Լիվերպուլը» նմանատիպ իրավիճակում էր. խմբային փուլի եզրափակիչ տուրում թիմը հյուրընկալել էր «Օլիմպիակոսին»: Մերսիսայդցիներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ, սակայն հույները բացեցին հաշիվը: Այդուհանդերձ «Լիվերպուլը» հաղթեց 3:1 հաշվով, հասավ եզրափակիչ և նվաճեց տիտղոսը:

«Ռեալ»-«Լուդոգորեց»
Դեռևս 4-րդ տուրում «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Լիվերպուլի» նկատմամբ տոնած հաղթանակը «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայում 10-րդ անընդմեջ տնային հաղթանակն էր: «Ռեալը» միայն երկու հաղթանակով է զիջում այս ցուցանիշով ռեկորդակիր «Մանչեսթեր Յունայթեդին», որն «Օլդ Թրաֆֆորդում» ՉԼ-ի շրջանակում չէր պարտվում 2006 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2008 թվականի ապրիլի 29-ը: Կարլո Անչելոտիի թիմը «կարմիր սատանաներին» մեկ քայլով ևս մոտենալու հնարավորություն ունի:

C խումբ

«Մոնակո»-«Զենիթ»
Ռուսական թիմերի հետ տնային հանդիպումներից 2-ում «Մոնակոն» պարտվել է և միայն անգամ է հաղթել: Նման ցուցանիշ ունի «Զենիթը» Ֆրանսիայում անցկացրած հանդիպումներում:

«Բենֆիկա»-«Բայեր»
Եվրոպայի լիգայի 2012-13թթ. խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի երկու խաղերում «Բենֆիկան» հաղթեց «Բայերին»: Արտագնա խաղում «Բենֆիկան» հաղթեց 1:0 հաշվով, իսկ սեփական խաղադաշտում` 2:1: «Բենֆիկան» գերազանցել է գերմանական թիմին նաև 1993-94թթ. մրցաշրջանում:

D խումբ

«Գալաթասարայ»-«Արսենալ»
Այս մրցաշրջանից բացի թիմերը մրցել են 1999-1900թթ. մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակչում: Կոպենհագենում կայացած հանդիպման 120 րոպեի ընթացքում երկրպագուները գոլեր չտեսան, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով «Գալաթասարայը» 4:1 հաշվով հաղթանակ տոնեց` դառնալով առաջին թուրքական թիմը, որը եվրագավաթային մրցաշարերում տիտղոս է նվաճեց:

«Բորուսսիա»-«Անդերլեխտ»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 8 տնային հանդիպումներից 7-ում դորտմունդցիները հաղթել են և միայն մեկ պարտություն են կրել:

 

E խումբ

«Ռոմա»-«Մանչեսթեր Սիթի»
Անգլիական թիմերի դեմ վերջին 3 տնային խաղերում «Ռոման» հաղթանակ է տոնել, իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» երբեք չի հաղթել Իտալիայում:

«Բավարիա»-ԲԿՄԱ
Վերջին անգամ այս թիմերը Մյունխենում հանդիպել են անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին, երբ «Բավարիան» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց:

F խումբ

«Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն»
1996-97թթ. մրցաշրջանում այս թիմերը հանդիպել են Գավաթների գավաթի խաղարկությունում. թիմերի գլխավոր մարզիչներից Լուիս Էնրիկեն հանդիպմանը մասնակցել է մեկնարկային կազմում, իսկ ահա Լորան Բլանը չի եղել հայտացուցակում:

 

«Այաքս»-ԱՊՕԷԼ
5 տուրից հետո «Այաքսը» ոչ մի հաղթանակ չի տոնել և կիպրոսային թիմի հետ խաղում կփորձի խուսափել ակումբային հակառեկորդից: F խմբի վերջին 3 հանդիպումներում ամստերդամցիները պարտվել են. վերջին անգամ նրանք նման վատ ցուցանիշ նրանք գրանցել են 2003-04թթ. խաղարկությունում:

G խումբ

«Չելսի»-«Սպորտինգ»
Պորտուգալական թիմերի հետ վերջին 7 հանդիպումներում «Չելսին» հաղթանակ է տոնել 1 գնդակի առավելությամբ: «Բենֆիկան» եվրագավաթների շրջանակում կայացած վերջին 17 արտագնա խաղերից միայն մեկում են հաղթել` 2011-12թթ. մրցաշրջանում «Ցյուրիխի» նկատմամբ առավելության հասնելով 2:0 հաշվով:

«Մարիբոր»-«Շալկե 04»
Եվրագավաթներում գերմանական թիմերի հետ անցկացրած վերջին 5 խաղերում «Մարիբորը» չի կարողացել հաղթել:

H խումբ

«Պորտու»-«Շախտյոր»
Անձնական հանդիպումների արդյունքում «Պորտուն» առավելություն ունի «Շախտյորի» նկատմամբ: 2011-12թթ. մրցաշրջանում երկու խաղերում էլ «Պորտուն» հաղթել է: Ավելի վաղ թիմերը հանդիպել են 1983-84թթ. մրցաշրջանում. տնային խաղում պորտուգալացիները հաղթել են 3:2 հաշվով, իսկ արտագնա հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

«Ատլետիկ»-ԲԱՏԷ
Եվրագավաթների շրջանակում սեփական խաղադաշտում անցկացրած վերջին 17 խաղերից 8-ում բասկերը հաղթել են: Իսպանիայում անցկացրած 4 խաղերից 3-ում ԲԱՏԷ-ն 3 և ավելի գնդակ է բաց թողել: Վերջին անգամ նման արդյունք գրանցվել է 2012-13թթ. մրցաշրջանում, երբ «Վալենսիայի» հետ արտագնա խաղում ԲԱՏԷ-ն պարտվեց 2:4 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Կոնստանտին Օրբելյանի մասնակցությամբ ձայնագրված ալբոմը ներկայացվել է «Գրեմի» մրցանակի’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Մեր հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կոռուպցիայի դեմ պայքարելու ‘