‘Չենիգ Թաթումը աշխարհի ամենասեքսուալ տղամարդն է` ըստ People-ի’

888

People  ամսագիրը, որը մասնագիտացել է հայտնի մարդկանց, նորաձևության և զվարճանքների վերաբերյալ նորությունների բնագավառում, կազմել է ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: Ավանդական ցուցակը 2012 թ. գլխավորել է  Չենիգ Թաթումը: Թոփ ցուցակը ամսագրի պաշտոնական կայքում մասնակիորեն հրապարակվել է նոյեմբերի 14-ին, ամբողջությամբ այն հասանելի կլինի ամսագրի տպագիր տարբերակում: Բացի Թաթումից՝ ցուցակում են հայտնվել Ռիչարդ Գիրը, Քրիստ Հեքմվսորթը, Բեն Աֆլեքը, Դենզել Վաշինգտոնը, Փոլ Ռադը, Բրեդլի Քուփերը, Օսկար Փիսթորիուսը և ուրիշներ:

Չենիգ Թաթումը նկարահանվել է «Թակարդ», «Ճակատամարտ Սիեթլում», «Կոբրայի ցատկը», «Հարկադրյալ պատերազմ», «Ջոնի Դ.», «Իններորդ լեգեոնի արծիվը», «Նոկաուտ», «Երդում»  և մի շարք ուրիշ ֆիլմերում:

Նախորդ հոդվածը‘ՀԴԲ-ն գաղտնի տեղեկատվություններ է հայտնաբերել ԿՀՎ նախկին ղեկավար Դևիդ Պետրեուսի սիրուհու համակարգչում’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Կանտոնա. Պատրաստ եմ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»’