‘Չեչենական «Մեմորիալի» ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման’

1025

Շալինսկի շրջանային դատարանը չեչեն իրավապաշտպան Օյուբ Տիտիևին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով: Տիտիևը պատիժը կրելու է գաղութում:

Իրավապաշտպանն իրեն մեղավոր չի ճանաչում և գործը համարում է քաղաքական: Իր վերջին խոսքում նա հայտարարել է, որ «ոչ մի պատրանք չունի դատավճռի կապակցությամբ»:

Տիտիևի փաստաբանը «դատավճիռը բավական մեղմ է» համարել, սակայն նաև հայտարարել է, որ պաշտպանական կողմը, ամենայն հավանականությամբ՝ կբողոքարկի այն:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Առաջին անգամ բարձրաձայնվում է պետական մակարդակով’
Հաջորդ հոդվածը‘Նազարբաեւը հրաժարական է տվել’