‘Չեչեն կամավորների «Մահվան գումարտակը» պաշտպանում է Դոնբասը (տեսանյութ)’

811

Reuters գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում պատմվում է այն մասին, որ Դոնբասի անջատականների կողմում կռվում  է չեչենական «Մահվան գումարտակը»: Գումարտակի կազմում 300 կամավորականներ են, բոլորը՝ հատուկ նշանակության նախկին ջոկատայիններ՝ ռազմական մեծ փորձառությամբ: Ներկայումս նրանք իրենց ռազմական հմտություններն են կատարելագործում Դոնեցկի մերձակա ճամբարում:

«Ժողովուրը մեր օգնության կարիքն ունի, դրա համար էլ մենք այստեղ ենք: Մենք Դոնբասում ենք դեռևս մայիսյան իրադարձությունների ժամանակվանից: Յուրաքանչյուրիս ռազմական փորձառությունը 10-20 տարվա է: Գումարտակի կազմի 70 %-ը հատուկ նշանակության տարբեր կառույցների մարտիկներ են: Շատերն ունեն վերքեր ու նաև պետական մարտական պարգևներ»,- Reuters-ին պատմել է ռազմական այդ միավորման հրամանատարի տեղակալը: Վերջինիս խոսքով՝ «Մահվան գումարտակի» զինվորներից ոմանք ժամանակին Չեչնիայում կռվել են  դաշնային ուժերի դեմ, սակայն հետո հրաժարվել են դիմադրությունից և համաներման արժանացել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի նախկին նախագահը խոստովանել է, որ երկրում ԿՀՎ-ի գաղտնի բանտ է եղել’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 1-ից կենսաթոշակը կբարձրանա 14 տոկոսով’