‘
Չեռնոբիլի ԱԷԿ-ի մերձակա օտարման գոտում հրդեհների հիմնական վարկածներն են միտումնավոր հրկիզումը և կրակի հետ անզգույշ վարվելը, հայտարարել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Զորիան Շկիրյակը:
Նրա խոսքով՝ էլեկտրակայանի ուղղությամբ կրակի տարածումը կասեցվել է, ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ նախարար Արսեն Ավակովը ենթադրություն էր արել, թե հրդեհը բռնկվել է միտումնավոր հրկիզման արդյունքում:
Հրդեհը բռնկվել է երեքշաբթի երեկոյան, Չեռնոբիլի ատոմակայանի հարակից գոտում: Կեսգիշերին մոտ հաջողվել է այն մեկուսացնել: Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է. «Իրադրությունը վերահսկվում է, մինչև ատոմակայանը դեռ 20 կմ տարածություն կա: Այս հրդեհը 1992 թ. ի վեր ամենախոշորն է»:
Հրդեհի վայրում աշխատում են ավելի քան 200 փրկարարներ, 35 միավոր տեխնիկա, երկու ինքնաթիռ և ջրցան հարմարանքով ուղղաթիռ: Փոխանցում է BBC-ն:
‘