‘Չեռնոգորիա — Ռուսաստան խաղը մնաց անավարտ (տեսանյութ)’

1484

 

Ֆուտբոլի Չեռնոգորիայի և Ռուսաստանի հավաքականների միջև Եվրո-2016-ի ընտրական խաղը դադարեցվեց երկրորդ անգամ և չի շարունակվի:

Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացվող հանդիպման 66-րդ րոպեին «Կրասնոդարի» ռուս կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, ինչից հետո տրիբունայից խաղադաշտ նետեցին տարբեր իրեր եւ բախում տեղի ունեցավ 2 թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Միջադեպի պատճառով խաղի գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինն ուղեւորվեց հանդերձարան եւ ռուս ֆուտբոլիստները հետեւեցին նրա օրինակին: Այդ պահին հաշիվը 0:0 էր:

Հիշեցնենք, որ առաջին րոպեին ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին, ինչից հետո խաղը դադարեցվել էր: Դարպասապահը խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով եւ տեղափոխվել էր հիվանդանոց մանրակրկիտ բուժզննում անցնելու համար: Նրա ուղղությամբ ծխագլան նետած երկրպագուն անմիջապես ձերբակալվել էր: Երկրորդ խաղակեսն էլ ուշացումով էր մեկնարկել ֆանատների անկարգությունների պատճառով;

:

Նախորդ հոդվածը‘Եվրո-2016. Անգլիան հաղթեց Լիտվային խոշոր հաշվով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարլոսը չի մասնակցի Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված խաղին’