Ռուսաստանի ֆուտբոլային միությունը խզել է պայմանագիրը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի եւ նրա մարզչական շտաբի հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Ռուսական մամուլի տվյալներով, Ռուսաստանի հավաքականը գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին, պորտուգալացի Անդրե Վիլաշ–Բոաշին եւ Գերմանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին։
Հիշեցնենք, որ Եվրո–2020–ում Ռուսաստանի հավաքականը Բելգիայի, Դանիայի եւ Ֆինլանդիայի հետ պայքարում գրավեց վերջին տեղը խմբում։