‘«Չեք անցկացնի». Ոչ-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է’

2051

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը.

Երևանի Double Tree by Hilton հյուրանոցը կրկին խախտել է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ նոյեմբերի 30-ի Ոչ-ի Երիտասարդական ֆորումի համար վճարովի հիմունքներով դահլիճ  տրամադրելու վերաբերյալ։ Սա առաջին դեպքը չէ, երբ հյուրանոցները նախ հաստատում են, իսկ հետո, իշխանությունների հրահանգով, խախտում մեզ հետ ունեցած պայմանավորվածությունները՝ հարուցելով խնդիրներ Ոչ-ի քարոզչության համար։

Քարոզչական շրջանում Ոչ-ի քարոզ իրականացնող սուբյեկտներից մեկի նկատմամբ իշխանության նման պահվածքը գնահատվում է որպես հավասար քարոզչական հնարավորությունների իրավունքի խախտում, որն ավելացնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմությունը կասկածի տակ դնող փաստական հիմքը։

Այս դեպքը նշան է նաև այն բանի, որ իշխանության նյարդերը տեղի են տալիս, քանի որ ակնհայտ է, որ Ոչ-ի հաղթական քարոզարշավն այլևս անկասելի է։

Կանգնելով փաստի առջև, «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը ստիպված է կասեցնել Ոչ-ի Երիտասարդական ֆորումի կազմակերպման որոշումը և հայցում է հրավիրված բոլոր երիտասարդների ներողամտությունը։

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ռուս-թուրքական բախման հիմքերը’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ-ը կոչով դիմել է ազգային հավաքականի ֆուտբոլիստներին’