ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը դարձել է նախագահի ընտրությունների միակ թեկնածուն, հայտնում է AS-ը:
Քանի որ սլովենացին մրցակից չունի, նա 4 տարի ժամկետով կվերընտրվի այս պաշտոնում ՈՒԵՖԱ-ի 47-րդ Կոնգրեսի ընթացքում, որը կկայանա ապրիլի 5-ին Լիսաբոնում:
55-ամյա Չեֆերինը 2016 թվականից ՈՒԵՖԱ-ի նախագահն է :