ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է եվրոպական և Սաուդյան Արաբիայի առաջնության ֆուտբոլի տարբերության մասին.
«Եվրոպական ֆուտբոլը շատ ամուր արմատներ ունի։ Այն մշակույթի, մեր պատմության մի մասն է։ Սա հնարավոր չէ գնել: Անհնարին է։
Խաղացողները գնում են Սաուդյան Արաբիա, քանի որ այնտեղ շահութաբեր պայմանագրեր կան: Եվ ես նրանց չեմ մեղադրում դրա համար։
Եթե նրանք մոտենում են իրենց կարիերայի ավարտին, միգուցե սա նրանց համար նոր արկած է, և շատ գումար աշխատելու հնարավորություն»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։