ՉԺՀ ԱԳՆ․ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները պետք է ավելի ամրանան

327

Ռուս-չինական հարաբերությունները հանդես են գալիս որպես գլոբալ ռազմավարական հավասարակշռության և կայունության երաշխիք։

Այդ մասին երեքշաբթի, Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) շրջանակներում տրված ամենամյա մամուլի ասուլիսում, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Ցին Գանը։

«Չինաստանը և Ռուսաստանը միասին առաջ են տանում միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունը և դեմոկրատացումը, ինչպես նաև ապահովում են գլոբալ ռազմավարական հավասարակշռությունը և կայունությունը,- ասել է նա։- Մեր երկրների առաջնորդները սերտ շփումներ են պահպանում, երկու պետությունների ղեկավարների շփումը ռուս-չինական հարաբերությունների կողմնացույցն է, նրանց ռազմավարական ղեկավարության ներքո համապարփակ ռազմավարական գործընկերության և համագործակցության մեր հարաբերությունները նոր դարաշրջան են մուտք գործում և շարունակում են նորանոր բարձունքներ գրավել»։

Արտգործնախարարի կարծիքով՝ աշխարհում անկայունության մեծացման ֆոնին՝ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները պետք է ավելի ամրանան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍուարեսը՝ Մեսսիի և Նեյմարի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին
Հաջորդ հոդվածըԲելառուսի ընդդիմության առաջնորդը հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման