ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի այցը Ռուսաստան ուղղված է երկկողմ հարաբերությունների զարգացմանը և երկխոսության խորացմանը ռազմավարական անվտանգության բնագավառում։
Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Չինաստանն ու Ռուսաստանը սերտ շփումներ են պահպանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով։ Վան Իի այցը պլանային է՝ երկու երկրների միջև ռազմավարական անվտանգության հարցերով խորհրդակցությունների մեխանիզմն իրականացնելու շրջանակներում, և միտված է երկու երկրների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունների իրականացմանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծիքների փոխանակմանը այն հարցերով, որոնք վերաբերում են երկու կողմերի ռազմավարական անվտանգությանը»,- նշել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Փոխանցում է tass.ru-ն։