‘ՉԺՀ ԱԳՆ. Հոնկոնգում բողոքի ակցիաներն անօրինական են’

1025

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, թե անթույլատրելի է Հոնկոնգում բողոքի ցանկացած անօրինական ակցիա:

Վան Ին Չինաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ արտահայտվել է բողոքի ակցիաների մասին: Նա, մասնավորապես, հայտարարել է. «Հոնկոնգի խնդիրները Չինաստանի ներքին գործն են: Բոլոր երկրները պետք է հարգեն Չինաստանի ինքնիշխանությունը: Ցանկացած երկրում, ցանկացած հասարակության մեջ անթույլատրելի կհամարվեն անօրինական գործողությունները, որոնք խաթարում են հասարակական կարգը»:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Հոնկոնգի իշխանություններին՝ զսպվածություն հանդես բերել ցուցարարների նկատմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լուկաշենկոն իր օգնականին ազատել է աշխատանքից’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Փիրսոնը հրաժարական է տվել’