ՉԺՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպել է իսլամական և արաբական պետությունների պատվիրակությունների հետ

133

ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում հանդիպել է Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պատվիրակությունների հետ։

Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտորնական հեռուստատեսությունը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերը մտադիր են քննարկել Պաղեստինի հարցը։ Նշվում է, որ խորհրդակցությունների նպատակն է՝ մեծացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության էսկալացին թուլացնելուն և քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված ջանքերի համակարգումը և տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը կարգավորելու արդար լուծում գտնել։

ՉԺՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ իսլամական և արաբական պետությունների պատվիրակությունները Պեկինում կլինեն նոյեմբերի 20-21-ին։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Ռաֆահին Իսրայելի հասցրած հարվածի արդյունքում զոհվել է 20 մարդ
Հաջորդ հոդվածըAl Jazeera․ ՑԱԽԱԼ-ը գնդակոծում է ինդոնեզական հիվանդանոցը Գազայի հատվածում