‘ՉԺՀ դեսպանատան մերձակա հրապարակը կանվանակոչվի՞ այլախոհի անունով’

1385

ԱՄՆ սենատը հավանություն է տվել Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատան մերձակա հրապարակը չինացի այլախոհ և իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լյու Սյաոբոյի անունով անվանակոչելու գաղափարին: Հաղորդում է Reuters-ը:

Օրենքի նախագիծը ներկայացրել է ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներից մեկը՝ հանրապետական սենատոր Թեդ Քրուզը:

Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Չժու Հայկուանը հայտարարել է, որ դա «սադրիչ և անարդյունավետ» քայլ է: «Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմը դադարեցնի այդ գործողությունները»,- ընդգծել է նա:

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ նախագահ Օբամայի խորհրդականները նրան խորհուրդ կտան վետո դնել օրինագծի վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն առաջվա պես համոզված է, որ անհրաժեշտ է ճնշում գործադրել Չինաստանի նկատմամբ, որպեսզի այնտեղ պահպանվեն մարդու իրավունքները, և ազատ արձակվի Լյու Սյաոբոն, սակայն հրապարակն անվանակոչելու՝ Քրուզի հնարքը դրան հասնելու արդյունավետ միջոց չէ:

2008 թ. Լյու Սյաոբոն դատապարտվել է 11 տարվա ազատազրկման այն բանի համար, որ նա, այսպես կոչված՝ «Խարտիա-08»-ի համահեղիանակներից մեկն էր, որում կոչեր էին հնչեցվում ժողովրդավարացնել Չինաստանի քաղաքական համակարգը: 2010 թ. այլախոհն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ «Չինաստանում հանուն մարդու հիմնարար իրավունքների երկարատև ու ոչ բռնի պայքար մղելու» համար: ՉԺՀ իշխանությունների կարծիքով՝ Նոբելյան հանձնաժողովը մրցանակը հանձնել է հանցագործի: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Քերին Ռուսաստանին և Ասադին սպառնացել է ներխուժել Սիրիա’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դորտմունդ» – «Հանովեր» 1-0․ Հենրիխ Մխիթարյանը֙ հաղթական գոլի հեղինակ(տեսանյութ)’