Նախկին փոխնախարարը դատապարտվել է մահապատժի

188

Չինաստանի Ձիլին նահանգի Չանչուն քաղաքի երրորդ աստիճանի ժողովրդական դատարանը ուրբաթ օրը Չինաստանի հանրային անվտանգության նախկին փոխնախարար Սուն Լիձյունին կաշառակերության և ապօրինաբար զենք պահելու համար դատապարտել է մահապատժի՝ երկու տարի ժամանակով պատժի կատարման հետաձգմամբ, ասվում է դատարանի հայտարարության մեջ։

Դատարանը նաև որոշել է բռնագրավել դատապարտյալի ողջ ունեցվածքը։ Երկու տարի անց նրա մահապատժի դատավճիռը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ՝ առանց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակվելու կամ պատիժը մեղմացնելու իրավունքի։

Նախորդ օրը նույնպիսի դատավճիռ է կայացվել ՉԺՀ արդարադատության նախկին նախարար, հանրային անվտանգության նախկին փոխնախարար Ֆու Ջենհուայի նկատմամբ՝ նույնպես կոռուպցիոն հանցագործությունների համար։

Ուշագրավ է, որ վերջին մի քանի տարիներին կոռուպցիոն հանցագործությունների համար դատապարտվել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության չորս նախկին փոխնախարար, որոնցից երկուսը ստացել են երկարատև (15 և 13,5 տարվա) ազատազրկում, իսկ Ֆու Ջենհուան և Սուն Լիձյունը դատապարտվել են պատժի առավելագույն չափով՝ մահապատժի։

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածըԱլեքսիս Օհանյան․ Սերենա Ուիլյամսի գլխավոր կիրքն այժմ Օլիմպիան է
Հաջորդ հոդվածըԿադիրով․ Չեչնիայում զորահավաքի պլանը գերակատարվել է