ՉԺՀ նախագահը կոչ է արել բարձրացնել ԶՈՒ մարտական պատրաստությունը

258

ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը կոչ է արել բարձրացնել Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ստորաբաժանումների բազմակողմանի մարտական պատրաստությունը։

Այդ մասին կիրակի երեկոյան հաղորդել է CGTN լրատվական հեռուստաալիքը։

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի՝ երկրի հյուսիս-արևելքում տեղակայված 78-րդ բանակային զորախմբի շտաբի տեսչական այցի ընթացքում ՉԺՀ նախագահը հորդորել է «ջանքեր գործադրել մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և նոր մարտական հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ»։

Չինաստանի ղեկավարը նաև ընդգծել է կուսակցական կառույցներն ամրացնելու և ՉԺՀ ԶՈՒ միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու կարևորությունը, նաև շնորհակալություն է հայտնել զինվորականներին տարերային աղետների հետևանքները վերացնելու հարցում նրանց ունեցած ավանդի համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունն ապատեղեկատվություն է
Հաջորդ հոդվածըԷդգար Սևիկյանը Հայաստանում է