ՉԺՀ-ն պատրաստ է միջազգային հանրության հետ միասին փնտրել Ուկրաինայի հակամարտության լուծումը

336

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել միջազգային հանրության հետ միասին հասնել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը։

Այդ մասին հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Ին Փարիզում նախագահ Էմանյուել Մակրոնի հետ զրույցի ընթացքում։

«Չինաստանը պատրաստ է աշխատելու միջազգային հանրության հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի, հակամարտության քաղաքական որոշում որոնելու և կրակի ու ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման նպատակով»,- Վան Իի խոսքն է մեջբերել ՉԺՀ ԱԳՆ-ի կայքը։

Նա նաև նշել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես խոշոր անկախ երկրի դերակատարումը ճգնաժամի կարգավորման հարցում։

Վան Ին ընդգծել է, որ ուկրաինական հարցում Չինաստանը պահպանում է օբյեկտիվ և արդարացի դիրքորոշում և միշտ ջանում է աջակցել խաղաղությանն ու բանակցություններին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն Արգենտինայից տեղեկություններ է խնդրել ռուսաստանցի հղի կանանց վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 187-ի