Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը չորեքշաբթի Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի երկու ռազմավարական ռմբարկուներ, ինչպես նաև երկու, ենթադրաբար՝ ռուսաստանյան օդանավեր են արձանագրել պարեկություն իրականացնելիս Ճապոնական ծովի օդային տարածքում։
Համապատասխան զեկույցը հրապարակել է Ինքնապաշտպանության ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Նշվում է, որ խախտումներ չեն գրանցվել։ Այնուամենայնիվ, օդ են բարձրացվել ճապոնական կործանիչներ, նշվում է կոմիտեի հայտարարության մեջ։
Փոխանցում է tass.ru-ն։