Չիժովը խոստացել է «տրիբունալ՝ կիևյան ռեժիմի նկատմամբ»

154

Փաստերի հիման վրա տրիբունալ կկայանա ոչ թե ռուսաստանցիների նկատմամբ, ինչպես դա հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, այլ Կիևի ռեժիմի, РИА Новости-ին ասել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը, որն ավարտում է առաքելությունը Բրյուսելում։

Ավելի վաղ Բորելը պաշտպանել է ռուսաստանցիների նկատմամբ տրիբունալ ստեղծելու գաղափարը՝ չնշելով, թե իր պատկերացմամբ՝ ռուսաստանցիներից հատկապես ով է կանգնելու դատարանի առաջ։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն ավելի վաղ, ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքի, խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն հանցագործությունների վրա, որոնք Կիևի ռեժիմը գործում է 2014 թվականից ի վեր։

Սա Բորելի առաջին սկանդալային հայտարարությունը չէ։ Նախկինում քննադատության էր արժանացել նրա մեկնաբանությունը Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ. «Այդ պատերազմում պետք է հաղթել ռազմի դաշտում»։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ի պատասխան ենթադրել է, որ Եվրամիությունում շուտով կվերացնեն գլխավոր դիվանագետի պաշտոնը, «որովհետև ԵՄ-ն, ըստ էության, արդեն արտաքին քաղաքականություն չունի և ամբողջությամբ համաձայնում է ԱՄՆ-ի պարտադրած որոշումներին»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը պայքարից դուրս թողեց Լեւոն Արոնյանին
Հաջորդ հոդվածըԱԳՆ ղեկավարները ուզում են հանդիպել Լավրովի հետ