‘
Չիլիում բացվել է աշխարհի ամենախոշոր ALMA աստղադիտարանը, որը տեղակայված է Ատակամա անապատում՝ ծովի մակարդակից 5 հազար մետր բարձրության վրա: Ատակամայի աստղադիտակը համարվում է աշխարհի ամենախոշոր և առավել թանկարժեք աստղագիտական նախագիծը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
ALMA-ն ունի 66 ռադիոաստղադիտակ, որոնցից 59-ը տեղադրվել են աստղադիտարանի բացման ժամանակ, իսկ մյուս 7-ը նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թ. հոկտեմբերից:
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,5մլրդ դոլար: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չիլիի և մի շարք եվրոպական երկրների կողմից:
‘