‘Չիլիում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը’

648

Չիլիում նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո առջևում է ձախակողմյան դաշինքի թեկնածու Միշել Բաչելետը, սակայն դա բավարար չէ առաջին փուլում հաղթանակ գրանցելու համար, այսօր հաղորդել է Associated Press գործակալությունը: Բաչելետը հավաքել է ձայների 47 %-ը, իսկ նրա մրցակից Էվելին Մատեին՝ 25%-ը: Ընտրությունների առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ է հավաքել 50%-ից ավելի ձայն:

Բաչելետը և Մատեին  գեներալների դուստրեր են, որոնց հայրերը  տրամագծորեն հակադիր բևեռներում են եղել 1973 թ. ռազմական հեղաշրջման ժամանակ: Բաչելետի հայրը Պինոչետի իշխանության գալուց հետո, չդիմանալով կտտանքներին, մահացել է այն բանտում, որը տեղակայված է եղել ռազմաօդային ուժերի ակադեմիայի շենքում, և որի բանտապետը եղել է գեներալ Մատեին՝ Էվելինի հայրը:

2006 թ. Բաչելետը դարձել է Չիլիի պատմության մեջ առաջին կին նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նախագահի պաշտոնը կարելի է զբաղեցնել ընդամենը մեկ ժամկետով, սակայն ընդմիջումից հետո կարելի է վերընտրվել, հաղորդում է Interfax.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի վարչապետը կոչ է անում ՔԲԿ-ի գրոհայիններին զենքերը վայր դնել’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետների միության համագումարը հանդարտ էր, պարկեշտ և գործնական’