Չիլի․ Անկարգություններ պետական հեղաշրջման տարելիցին

101

Գեներալ Աուգուստո Պինոչետի իրականացրած պետական հեղաշրջման 50-ամյակի առիթով անկարգություններին մասնակցելու համար Չիլիի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 11 հոգու։

Այդ մասին հաղորդել է BioBio ռադիոկայանը։

Նրա տվյալներով՝ իրավազանցները ձերբակալվել են նախագահական նստավայրին վնաս հասցնելու համար։ Նրանք նաև հարձակվել են մայրաքաղաքի գերեզմանոցում գտնվող ոստիկանության դամբարանի և Պինոչետի աջակից սենատոր Խաիմե Գուսմանի գերեզմանի վրա։

1973 թ․ սեպտեմբերի 11-ին Չիլիում ռազմական խունտան, Պինոչետի գլխավորությամբ, պետական հեղաշրջում իրականացրեց։ Օրինականորեն ընտրված սոցիալիստ նախագահ Սավադոր Ալիենդեն իր նստավայրի վրա գրոհի ընթացքում ինքնասպանություն գործեց։

Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Չիլիում ռազմական դիկտատուրայի տարիներին (1973-1990) քաղաքական նկատառումներով սպանվել կամ անհետ կորել է 3 225 մարդ, ևս 37 հազար մարդ կտտանքների է ենթարկվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաղթել է Սերգեյ Սոբյանինը
Հաջորդ հոդվածըԳերմանիայի ԱԳՆ ղեկավարը չհայտարարված այցով ժամանել է Կիև