‘
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Մոսկվայի «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում մրցում էին Չիլիի և Ավստրալիայի ազգային հավաքականները: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Այս խաղից հետո Չիլիի ընտրանին վաստակում է 5 միավոր և զբաղեցնում B խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Ավստրալիայի հավաքականը լքում է մրցաշարը:
Չիլի — Ավստրալիա՝ 1:1
0:1 Տրոիզի (42′), 1:1 Մարտին Ռոդրիգես (67′)
‘