‘Չինական ակումբը գերազանցել է տրանսֆերային ռեկորդը’

1362

‘

«Բեյցզին Գուոան»-ը թվիթերյան իր էջում հայտարարել է «Վիլյառեալ»-ի հարձակվող Սեդրիկ Բակամբուի տեղափոխության մասին: 

Ըստ պաշտոնական տեղեկության՝ տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո: Սակայն ԶԼՄ-ները հաղորդում են, որ չինական ակումբը 26-ամյա խաղացողի տեղափոխության համար 73 միլիոն եվրո է վճարել: 

Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա Բակամբուն կդառնա պատմության ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստը՝ այդ ցուցանիշով գերազանցելով Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ով հունվարին Դորտմունդի «Բորուսիա»-ից «Արսենալ» էր տեղափոխվել 63,75 միլիոն եվրոյի դիմաց: 

‘

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. Ռևանշը չկայացավ. «Արսենալ»-ը խոշոր հաշվով զիջեց «Մանչեսթր Սիթի»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խամեսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում’